ՀՈՒՆՎԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1,1%-ՈՎ
Այս տարվա հունվարին նախորդ ամսվա համեմատությամբ Վրաստանի առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալն աճել է 1,1%-ով և ընթացիկ գներով կազմել 8382,5 մլն լարի: Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն Վրաստանում գործող առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալի շուրջ 18,1%-ը կազմում են բանկերի սեփական միջոցները:
2010 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Վրաստանի բանկային համակարգն իր մեջ ներառում է 19 առևտրային բանկեր, որոնցից 13-ը` բաժնետիրական կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ, իսկ 2-ը` որպես օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր:
Նշենք, որ Վրաստանի բանկերի ընդհանուր կապիտալի 80.6%-ը կազմում է օտարերկրյա կապիտալը: