Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» – ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՊԻ ՉՈՒՆԻ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԵՏ
04/03/2010 19:06
Կիսվել

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» – ՋՐԻ ՍԱԿԱԳՆԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՊԻ ՉՈՒՆԻ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԵՏ

Խմելու ջրի սակագնի 14 տոկոս թանկացումները, որոնց արդյունքում 1 խմ-ի դիմաց վճարվող 181 դրամը հուլիսից դառնալու է 206, 976 դրամ, կապված է «Երեւան ջուր» ընկերության կողմից հաշվարկված չորս հիմնական բաղադրիչների` վաճառված ջրի ծավալների, դրանց սղաճի կամ գնաճի, եվրո-դրամ փոխարժեքի տատանումների, էլեկտրաէներգիայի սակագնային փոփոխությունների հետ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երեւան ջուր» ընկերության առւետրային տնօրեն Գագիկ Մարգարյանը, խմելաջրի թանկացման գործընթացը գազի թանկացման հետ ոչ մի կապ չունի, ընկերությունը աշխատանքներն իրականացնում է վարձակալական պայմանագրի հիման վրա` ամեն տարվա հուլիսին ճշգրտելով ու վերանայելով  ջրամատակարարման գործընթացները, դրանց հիման վրա կատարելով նաեւ համապատասխան փոփոխություններ:

«Երեւան ջուրը» մայրաքաղաքից բացի սպասարկում է նրան հարակից 31 համայնքներին, «Ջրամատակարման-ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման սակագնային փոփոխությունների վերաբերյալ» կազմած հայտը փետրվարի 26-ին արդեն ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովին: Ընկերությունն այսօր լայնածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում այդ` նրանցում ներդրվող նոր տեխնիկան եւ տեխնոլոգիաները ձեռքբելով Եվրոպայից: Շնորհիվ այդ աշխատանքների, մինչեւ վարձակալական պայմանագրի ավարտը սպառողներին մատակարավող ջուրը կդառնա շուրջօրյա, կնվազեն ավելորդ արտահոսքերը:
2009 թվականին ապօրինի ջրասպառման վերահսկման ընթացքում ամսական կազմվել է մինչեւ 1000 ակտ, որի արդյունքում  օգտագործվող ջրի ծավալները նվազել են 20 տոկոսով: Ուսումնասիրվել եւ վերահկսվել են  ընկերության 18 խոշոր ջուր սպառող տնտեսությունները,  արդյունքում 38 տոկոսով խնայվել է վերջիններիս կողմից օգտագործվող ջրի քանակը:

Նախորդ տարում կատարված գոտիավորման աշխատանքների եւ արտահոսքերի կանխման արդյունքում խնայվել է շուրջ 10 մլն խմ ջուր: Նման գործընթացների շարունակության արդյունքում այս տարի կխնայվի միչեւ 345 մլն խմ ջուր: Ընկերության գործունեության բարելավման, հետեւողական ծառայության եւ ջրաչափերի սիստեմատիկ տեղակայման արդյունքում վաճառվող ջրի ծավալը 2009-ին նվազել է 55,5 մլն խմ-ով:     

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46