Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԴԱՇՏԱԴԵՄՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
05/03/2010 15:55
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԴԱՇՏԱԴԵՄՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Այսօր Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում բացվեց գերարած ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և „Շեն” բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:

Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox սարքով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,350,000 դրամ:

«Ուրախ ենք, որ այսօր Orange-ի ընդարձակ 3G+ ցանցի շնորհիվ գերարագ ինտերնետը հասանելի է ոչ միայն մեծ քաղաքների, այլ նաև գյուղերի բնակիչներին: Այս նորաբաց կենտրոնը գյուղն ավելի է մոտեցնելու ժամանակակից աշխարհին: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ոչ միայն մեծ քաղաքներն են, այլ նաև փոքր գյուղերը, և շնորհալի մարդիկ այստեղ պիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան բացման արարողության ժամանակ:

Ինչպես արդեն հայտարարվել էր, կանանց տոների առթիվ Orange-ը պատրաստել է նաև անակնկալ նվեր Դաշտադեմի կանանց համար: Մինչև ապրիլի 7-ը համակարգչային դասընթացները նրանց համար կլինեն անվճար:

«Դաշտադեմի գյուղապետն ինձ ներկայացրեցի իրենց գյուղի հնամյա պատմությունը և համակարգչային կենտրոնի հետ կապված հետագա ծրագրերը: Նա նպատակ ունի ստեղծել գյուղին նվիրված կայք, որը կներկայացնի այն աշխարհին: Կարծում եմ, որ սա շատ լավ գաղափար է, որովհետև այս վայրի պատմական կարևորությունը շատ քչերին է հայտնի: Փաստորեն մեր այս նախաձեռնությամբ կարող ենք նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Սա ուղղակի հրաշալի է», ասաց Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում: Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Շեն ԲՀԿ-ն զբաղվում է զարգացման ծրագրերով և աշխատում բացառապես Հայաստանի աղքատ գյուղերում: Մինչ այժմ Շենն աշխատել է Հայաստանի համայնքների 25%-ում` իրականացնելով երկարատև զարգացման կայուն ծրագրեր:

Շենի հեռանկարն է լինել Հայաստանի կարիքավոր գյուղական համայնքների վստահելի գործընկերը` երկրում արժանավայել կյանք կերտելու գործում:

Շենը հետամուտ է Հայաստանի հեռավոր և անբարեկեցիկ համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը` համայնքի անդամների անմիջական  մասնակցությամբ: Նոր հասարակական հարաբերությունների պայմաններում գիտելիքների հաղորդման, աշխատատեղերի ստեղծման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, համայնքային կազմակերպությունների խթանման միջոցով Շենը ձգտում է այդ համայնքները կայուն դարձնել ապրելու ու գործելու համար:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11