Տնտեսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 395.00+2.00
EUR BUY - 412.00+2.00 EUR SELL - 418.00+4.00
OIL:  BRENT - 72.70-0.32 WTI - 68.58-0.39
COMEX:  GOLD - 2629.30-0.34 SILVER - 29.80-2.49
COMEX:  PLATINUM - 933.50+0.08
LME:  ALUMINIUM - 2595.50-0.65 COPPER - 9020.00+0.22
LME:  NICKEL - 15883.00-0.71 TIN - 27950.00-3.30
LME:  LEAD - 2056.50+1.76 ZINC - 3131.50+1.82
FOREX:  USD/JPY - 151.55-0.52 EUR/GBP - 1.055+0.65
FOREX:  EUR/USD - 1.055+0.65 GBP/USD - 1.2658+0.69
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06-0.31 NASDAQ - 19060.48-0.60
STOCKS US: S&P 500 - 5998.74-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8274.75+0.20 CAC40 - 7143.03-0.72
STOCKS EUR:  DAX - 19261.75-0.18
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՊԱՅՔԱՐ ԿԵՂԾ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐԻ ԴԵՄ
05/03/2010 18:20
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՊԱՅՔԱՐ ԿԵՂԾ ԹՂԹԱՊԱՆԱԿՆԵՐԻ ԴԵՄ

Խնդրի կարևորությունից ելնելով` այս ուղղությամբ համապատասխան պետական կառույցներն աշխատելու են համատեղ և համակարգված:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փետրվարի 27-ին հարկային վարչարարության բարելավման խնդիրներին վերաբերող խորհրդակցության ժամանակ, ուշադրություն էր հրավիրել հարկահավաքման բնագավառում արմատացած բացասական երևույթների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտությանն ու, առկա խնդիրների լուծման համար, միջգերատեսչական համագործակցության սերտացմանը։Այս խնդրի դեմ պայքարում, ինչպես նշել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեծապես կարևորվում է բոլոր համապատասխան պետական կառույցների համատեղ համակարգված գործունեությունը, նրանց կողմից` միասնական մոտեցման կիրառումը, ինչն էլ հնարավոր կդարձնի` վերահսկելով շղթայի բոլոր օղակները փաստաթղթաշրջանառության ողջ գործընթացը դարձնել թափանցիկ և օրինական:

Առաջիկայում համագործակցության հնարավոր եղանակները և այդ ուղղությամբ առաջնահերթությունները քննարկելու նպատակ ուներ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մարտի 3-ի աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, երկու համակարգերի ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտից հետո ՊԵԿ նախագահը և գլխավոր դատախազը լրագրողներին են ներկայացրել աշխատանքային քննարկման հիմնական շեշտադրումները: Գ.Խաչատրյանը, մասնավորապես, նշել է, որ հանրապետությունում լիարժեք փաստաթղթաշրջանառության ապահովման խնդիրը ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է և դրա համար պետք է ապահովել տնտեսության շղթայի բոլոր օղակների ամբողջականությունը: «Որևէ օղակի խզումը բերում է շատ արատավոր հետևանքների, ինչպես ասենք, անապրանք գործարքները, որոնց ետևում կանգնած են հարկային պարտավորություններից խուսափող մարդիկե,-ընդգծել է ՊԵԿ նախագահը: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը շատ կարճ ժամանակահատվածում կներկայացնեի առաջարկների փաթեթ, ուր կմատնանշվեն վերընշված երևույթների դեմ պայքարի թույլ կողմերը` ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական առումով:

Գ. Խաչատրյանը պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ ՊԵԿ-ին հարկային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն է ուղղված նաև իրականացվող կադրային քաղաքականությունը` համակարգի ինքնամաքրումն ու թափանցիկության ապահովումը: ՊԵԿ նախագահը նշել է, որ ծառայողական, որակավորման քննությունների արդյունքում 2009 թ.-ին համակարգից դուրս են մնացել 450-ից ավել աշխատակիցներ, իսկ վերջերս օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների որակավորման քննությունների արդյունքում 120 հարկային ծառայող ատեստավորվել են, իսկ 42-ը` ոչ: Կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակներից մեկը` համակարգը բանիմաց կադրերով համալրելն է:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն խստացվել է տնտեսական հանցագործությունների դեմ կիրառվող օրենսդրությունը և ուժեղացվել պատժողական քաղաքականությունը: Ըստ գլխավոր դատախազի, դատարանների հետ համատեղ ձևավորվել է այնպիսի դատական պրակտիկա, որը միտված է հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել անապրանք գործարքներով զբաղվող ընկերությունների ոչ միայն դրածո ղեկավարներին, այլ` իրական տերերին: Դատախազը վստահեցրել է, որ դատարաններ չեն ուղարկվի նմանատիպ կասկածելի գործերը, քանի դեռ չեն սպառվի հարկային մարմնի, ոստիկանության, ազգային անվտանգության օպերատիվ ծառայությունների բոլոր հնարավորությունները` իրական տերերին հայտնաբերելու առումով:

ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը ևս կարևորել է ստվերային  տնտեսության, կեղծ և ապօրինի ձեռնարկատիրության դեմ տարվող պայքարում շահագրգիռ կառույցների համակարգված աշխատանքը: Նրա խոսքերով` «վերջ է տրվելու ցանկացած միջամտության, կամ միջնորդության, որը կարող է հանգեցնել պետբյուջեի միջոցների նվազեցմանե: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ այս գործընթացը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է:

Անապրանք գործարքների դեմ հսկողական աշխատանքերի արդյունքները
 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման ընկերությունների թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է, ինչը մի կողմից նշանակում է, որ դրանց նկատմամբ պահանջարկը նվազել է, իսկ մյուս կողմից էլ` ուժեղացել են հսկողական աշխատանքները:

ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության կողմից 2009թ-ի ընթացքում անապրանք գործարքներով հարուցվել է թվով 167 քրեական գործեր, որոնցից 105-ով 116 անձանց նկատմամբ ավարտվել է նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Հետաքննության վարչության կողմից նույն ժամանակահատվածում տնտեսական տարբեր հանցագործությունների համար (ապօրինի ձեռնարկատիրություն, առանց լիցենաիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացում, կեղծ ձեռնարակատիրություն, հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափում) հարուցվել են մոտ 310 քրեական գործեր:

147 գործով նշանակվել են վարչական տուգանքներ` 464.817.9 հազ. դրամի չափով, որից 68-ով վերականգնվել է 52.008.8 հազ. դրամ:

Վերականգնվել է նաև 144.996.1 հազ. դրամ մաքսային վճար: Համակարգչային ծրագրերի կիրառմամբ, ինչպես նաև տեղերից ստացված տեղեկությունների մշակման ու վերլուծության արդյունքում բազմակողմանի աշխատանքներ են տարվում նման գործարքների բացահայտման և դրանց նկատմամբ համապատասխան գործողությունների իրականացման ուղղությամբ: Ուժի մեջ են մտել նաև փաստաթղթաշրջանառության կարգավորմանը նպաստող մի քանի օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես, փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտերով ձևակերպված) փաստացի կատարված ծախսերի մասով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերի կանոնակարգման և ԱԱՀ վճարող անձանց կողմից հաշվետու ժամանակաշրջանում հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման (պակասեցնել) վերաբերյալ:

Նշված վարչարարական և մեթոդական միջոցառումների իրականացման հետ մեկտեղ, հարկային մարմնի կողմից շարունակվում են հարկ վճարողների շրջանում իրազեկման, բացատրական աշխատանքները փաստաթղթաշրջանառության կարգավորման ոլորտում, ինչը նաև ուղղված է կանխելու հարկային իրավախախտումները:

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40