ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 101,1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
2010 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի արժութային պահուստները կրճատվել են 101,1 մլն դոլարով` ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ կազմելով 5074,5 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես նշվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արժութային պահուստները կազմել էին 5175,6 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Ադրբեջանի արժութային պահուստները կրճատվել են 15,7%-ով կամ 961,4 մլն ԱՄՆ դոլարով: