Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
«DANONE»-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ «ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ» Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ
10/03/2010 17:00
Կիսվել

«DANONE»-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ «ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ» Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ

«Վալլետտա» ընկերությունը մարտի 1-ից ստանձնել է Հայաստանում «Danone» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցչի իրավունքները: Մարտի 6-ին «Danone» ապրանքանիշի արտադրանքի առաջին խումբը ներմուծվել է հանրապետություն և անմիջապես սկսվել է վաճառվել 80 առևտրային կետերում, ներառյալ «Սթար» սուպերմարկետների ցանցը:

Համաշխարհային շուկայում «Danone» հանդիսանում է առաջատար կաթնաթթվային ապրանքատեսակների արտադրության ոլորտում: Ապրանքանիշի հաջողությունն ապահովվում է վերջին տարիներին առողջ ապրելակերպի գաղափարի արագ տարածումը, որի հետևանքով աճում է առողջ և ճիշտ սննդի օգտագործումը: Միայն տաս տարի առաջ «Danone» արտադրանքի 90% վաճառվում էր զարգացած երկրներում, իսկ այժմ վաճառքների մեկ երրորդը իրականացվում է զարգացող երկրներում:

«Վալլետտա» ընկերության գործադիր տնօրեն Շահեն Ստեփանյանի խոսքերով, ընդունվել է որոշում հայկական շուկա «Danone» ապրանքանիշի արտադրանքի աստիճանական ներմուծման մասին: Առաջին փուլում շուկա է ներմուծվել «Danone» յոգուրտների տեսականին, ինչպես նաև ըմպելի և «Դանիսիմո» յոգուրտները: Իսկ մարտի 20-ից հանրապետություն ներմուծվող «Danone» ապրանքանքանիշի տեսականին կհամալրի նաև «Ակտիմել», «Ակտիվիա» և երեխաների կողմից շատ սիրված «Ռաստիշկա» ապրանքատեսակները:

Հիշեցնենք, որ «Վալլետտա» Հայաստանում առաջատար ընկերություններից մեկն է, որը գտնվում է բուռն զարգացման փուլում և միավորում է մի շարք ընկերություններ: Այն իր մեջ ներառում է բիզնեսի ամենատարբեր բնագավառներ` արտադրություն, մանրածախ և մեծածախ առևտուր, հասարակական սնունդ և ժամանցի վայրեր: «Վալլետտա» ընկերությունների խումբը դարձել է մի շարք հաջողված ապրանքանիշների հիմնադիր, ինչպիսիք են «Պրեմիեր» սուրճը, «Բիէլլա» մսամթերքը, «Սթար» սուպերմարկետների ցանցը: Ընկերությունը նաև զբաղվում է համաշխարհային համբավ վայելող բրենդերի ներկրմամբ և վաճառքով: «Վալլետտա»-ի կողմից հիմնադրվել է ընկերությունների մի նոր խումբ «Ֆոնդեքս Կոմերցիալ» ՍՊԸ-ն, որն իր մեջ միավորում է «Սեգաֆրեդո Զանետի Էսպրեսո» սրճարանները, «Պլենեռ» էլիտար գարեջրատուն-ռեստորանները, «Էս-Էֆ-Սի Էքսպրես» արագ սննդի ցանցը, «Գաուչո» արգենտինական սթեյք-հաուսը և «Օմեգա» գիշերային ակումբը:

Սա Հայաստանի համար բիզնեսի բոլորովին նոր տեսակ է, որը հիմնադրման օրվանից մինչ օրս շարունակում է աշխատել հավատարիմ մնալով որակի բանաձևին: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելի ընդլայնել իր գործունեության շրջանակը:

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75