ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՌԴ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 3,2%-Ը
Ռուսաստանի ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով ՌԴ բյուջեի պակասուրդը կազմել է 194,62 մլրդ ռուբլի կամ երկրի ՀՆԱ-ի շուրջ 3,2%-ը:
Հունվար ամսին ՌԴ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով, որը կազմել է երկրի ՀՆԱ-ի 3,1%-ը, մինչդեռ փետրվար ամսվա արդյունքներով բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 8,6%-ը:
Նշենք նաև, որ հաշվետու երկու ամիսների տվյալներում ՌԴ բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 307,73 մլրդ ռուբլի, իսկ ծախսերը` 1 տրիլիոն 502,35 մլրդ ռուբլի: