ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 8,1% ԱՃ
Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով Ադրբեջանում գրանցվել է մանրածախ առևտրաշրջանառության ծավալների 8,1% աճ: Ինչպես նշվում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամիսներին մանրածախ առևտրի կենտրոններում պարենային ապրանքների վաճառքի համախառն ծավալը կազմել է 1,3 մլրդ մանաթ, իսկ ոչ պարենային ապրանքներինը` 690,4 մլն մանաթ: Այս ցուցանիշները նախորդ տարվա համեմատությամբ գրանցել են համապատասխանաբար 8,4% և 7,9% աճ:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվար ամիսների հասարակությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10,7%-ով և կազմել 678 մլն մանաթ: