ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ INTEL EXPRESS ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՈՒՂԱՐԿՈՂ ԿԱՄ ՍՏԱՑՈՂ ՀԱՃԱԽԱՐԴՆԵՐԸ ԿԱՐԺԱՆԱՆԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱ
Արդշինինվեստբանկի ցանկացած մասնաճյուղերում Intel Express դրամական փոխանցումների համակարգով գումարներ ուղարկող կամ ստացող հաճախորդները կարժանանան միջազգային հեռախոսակապի քարտի:
Ակցիային, որը կգործի երկու ամիս` մարտի 15-ից մինչև մայիսի 15-ը, մասնակից են համարվում բոլորն, անկախ Intel Express համակարգով կատարած փոխանցման գումարի չափից:
Intel Express-ն ունի 70 000 սպասարկման կետ` աշխարհի շուրջ 150 երկրներում, Արդշինինվեստբանկի հետ համագործակցությունը սկսվել է 2009թ. ամռանից:
Միջազգային դրամական փոխանցումների ոլորտում բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջարտարներից: Արդշինինվեստբանկն այսօր սպասարկում է վեց փոխանցումների համակարգեր և այս ոլորտում համագործակցում ռուսական Սոցգորբանկի, Ֆորա բանկի, Սբերբանկի հետ: Շուտով բանկի հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել նոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի ծառայություններից:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ն. Կարամանուկյանի խոսքերով. «Մեր բանկում արդեն ձևավորվել է բարի ավանդույթ` հաճելի անակնկալներ մատուցել դրամական փոխանցումների համակարգերից օգտվող մեր հաճախորդներին: Intel Express-ի հետ իրականացվող այս ակցիան հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին անվճար զրուցել արտերկրում գտնվող իրենց մտերիմների հետ»:
Հիշեցնենք, որ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում: Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
2008թ. Բանկն արժանացել է Moody”s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") «D-» վարկանիշին:
2008թ. Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: