
ՓԵՏՐՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ
2010 թվականի փետրվար ամսվա ընթացքում դեպի Վրաստանի իրականացված դրամային փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 61,7 մլն դոլար, որը շուրջ 9,4 մլն դոլարով (17,9%-ով) գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հաշվետու ամսվա ընթացքում զգալի աճել է Ռուսաստանից Վրաստանի իրականացվող դրամային փոխանցումների ծավալը: Այս կազմել է 5,6 մլն դոլար: Նշենք նաև, որ Հունաստանից իրականացված փոխանցումների ծավալը կազմել է 1,2 մլն դոլար, Ուկրաինայից` 0,8 մլն դոլար:
Այս տարվա փետրվար ամսվա ընթացքում Վրաստանից այլ երկրներ է փոխանցվել 5,6 մլն դոլար: