ԹՈՒՐՔԻԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է
Գյուղատնտեսության ոլորտում Թուրքիան աշխարհի առաջատար երկրների շարքում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեխդի Էկերը` նշելով, որ երկրում գյուղատնտեսական արտադրության համախառն ծավալները կազմում են շուրջ 57 մլրդ դոլար:
Նախարարի խոսքերով` ալյուրի արտադրությամբ Թուրքիան աշխարհում երկրորդն է:
Նշենք, որ Թուրքիայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալները հասնում են 11,5 մլրդ դոլարի: