
ԱՆԴՐԵՅ ԿԼԵՊԱՉ – ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՅՈՒՆ ԱՃԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԻՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Ռուբլու փոխարժեքի կայուն աճը չի բխում ներկայիս տնտեսական հիմնախնդիրներից: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը` ելույթ ունենալով «Ռուսական ավտոարտադրողների ֆորում» 13-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Փոխնախարարի խոսքերով` ռուբլու փոխարժեքը պետք է սահմանվի առավել ցածր մակարդակում, քանի որ, խոսելով ռուբլու արդյունավետ փոխարժեքի մասին, պետք է առաջին հերթին նկատի ունենալ, որ ռուբլու փոխարժեքի աճը չպետք է գերազանցում արտադրության աճի տեմպերը: