ՎԶԵԲ-Ը ԿԱՋԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻՆ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) մտադիր է աջակցել Ադրբեջանի բանկային համակարգի կոնսոլիդացիային և այդ նպատակով համաֆինանսավորել Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից մշակված նախագծերն` ուղղված երկրում գործող բանկերի միավորման ճանապարհով բանկային համակարգի խոշորացմանը:
Ինչպես նշվում է ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ` այս գործընթացը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով կառավարել բանկային համակարգը և ճիշտ գնահատել ոլորտում առկա ռիսկերը: