ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 75%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ադրբեջանի տնտեսությունում օտարերկրյա կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների կողմից իրականացված ներդրումների համախառն ծավալն աճել է ավելի քան 75%-ով:
Ադրբեջանի պետկան վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն հաշվետու ամիսների կտրվածքով օտաերկրյա ներդրումների ծավալը կազմել է 310 մլն 887,2 հազար մանաթ:
Հատկանշական է, որ Ադրբեջանի տնտեսությունում ներդրումների ծավալով, ինչպես և անցյալ տարի, առաջատար է Մեծ Բրիտանիան: Ադրբեջանի տնտեսության օտաերկրյա ներդրումների համախառն ծավալի 52,3%-ը բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային: