19/03/2010 11:40
BEELINE-Ի ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ՇՈՒՐՋ 64,6 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴ
Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն (ապրանքային նշանը Beeline), որը ծառայություններ է մատուցում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՊՀ տարածքում, այդ թվում և Հայաստանում, ամփոփել է 2009 թվականի չորս եռամսյակների իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության բաժանորդների թիվն աճել է 3,6 մլն-ով և տարեվերջին դրությամբ կազմել շուրջ 64,6 մլն մարդ: Ներկայումս ընկերության մատուցած ինտերնետային ծառայություններից օգտվում է 2,3 մլն բաժանորդ: Այս ցուցանիշը շուրջ 85%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան արդյունքը:
Հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009 թվականի արդյունքներով «Վիմպելկոմ» ընկերության գործառնական զուտ հասույթը կազմել է 8,7 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը, նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 114%-ով, տարեվերջին կազմել է 1,1 մլրդ դոլար:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
15:16 07/09/26
14:13 07/09/26
