Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 19/03/10
19/03/2010 12:59
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 19/03/10

2010 թ. մարտի 9-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ առկա նոր տեղեկատվության հիման վրա գնահատականներ էին տրվել գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումներին:  Փետրվարին արձանագրված 0.3% գնաճի պայմաններում 12-ամսյա գնաճի ցուցանիշի կտրուկ ավելացումը ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա ընթացքում արձանագրված 1.8% աննախադեպ բարձր գնանկմամբ: Չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը, ակնկալվում է, որ հաջորդ ամիսներին 12-ամսյա գնաճի տեմպը նվազելու է:
 Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թվականի փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը  ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%: Ընթացիկ ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 0.2%-ով (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ),  ոչ պարենային ապրանքների  գները` 0.4%-ով (նպաստումը գնաճին 0.06 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները` 0.5%-ով (նպաստումը գնաճին 0.15 տոկոսային կետ): Փետրվարին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ձվի, շաքարավազի գների համապատասխանաբար 4.3% (նպաստումը գնաճին 0.4 տոկոսային կետ), 3.4% (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ) և 1.8% (նպաստումը գնաճին 0.03 տոկոսային կետ) աճերով, ինչպես նաև բուժսպասարկման ծառայությունների սակագների 1.7% աճով (նպաստումը գնաճին 0.2 տոկոսային կետ): Փետրվարին արձանագրված գնաճը որոշակիորեն մեղմվել է միրգ և բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի գների համապատասխանաբար 5.0% և 3.3% նվազումներով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է -0.3 տոկոսային կետ:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց իր քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Արտաքին մակրոտնտեսական իրավիճակի բարելավման և իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում ներքին տնտեսական միջավայրը աստիճանաբար շարունակել է բարելավվել` արտահայտվելով հունվարին 2.4% տնտեսական աճի արձանագրմամբª նախորդ տարվա հունվարի 0.7% անկման դիմաց: Ընդ որում, տնտեսական աշխուժացումը արդյունք է եղել տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված աճերի. արդյունաբերության ճյուղում արձանագրվել է 1.9%, շինարարության ճյուղում` 5%, ծառայությունների ոլորտում` 2% և  գյուղատնտեսությունում` 3.1% աճ:

Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Խորհուրդը փաստեց, որ փետրվարին դոլարացումը շարունակել է աճել` արտահայտվելով արտարժութային ավանդների և վարկերի գծով աճի բարձր տեմպերի պահպանմամբ: Չնայած նշված զարգացումներին, պետական պարտատոմսերի առաջնային շուկայում տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ, մասնավորապես  մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են 0.3 տոկոսային կետով, իսկ 3-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը` մնացել անփոփոխ: Միաժամանակ, ռեպո շուկայում արձանագրվել է տոկոսադրույքների աճ` մոտ 1 տոկոսային կետով:

Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին, Խորհուրդը համաձայնեց, որ 2010 թ. փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո 12-ամսյա գնաճը հետագայում նվազելու է, սակայն  կանխատեսվող հորիզոնում գերազանցելու է նպատակային թիրախը: Ինչպես և կանխատեսվում էր, գնաճի վարքագիծը պայմանավորող հիմնական գործոններ են լինելու ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացումը, արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները և տնտեսական ակտիվության վերականգնման միտումների պահպանումը: Խորհուրդը համաձայնեց, որ վերոնշյալ պայմաններում գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացման քաղաքականության նպատակը շարունակում է մնալ աստիճանաբար դրական իրական տոկոսադրույքների ձևավորումը: Վերջինս թույլ կտա կանխատեսվող հորիզոնում նվազեցնել գնաճի շեղումները նպատակային թիրախից և մոտ ապագայում ապահովել այն` հնարավորինս աջակցելով տնտեսական աճի վերականգնմանը: Միաժամանակ ուշադրության կենտրոնում են շարունակելու մնալ իրացվելիության կառավարման խնդիրը և փողի բազայի միտումները:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%: Ներգրավված ավանդների և լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբարª 3.5% և 9.5%:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11