Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
ԱՐՄԵՐԻԱԲԱՆԿ – ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԶԵԲԸ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ
22/03/2010 13:58
Կիսվել

ԱՐՄԵՐԻԱԲԱՆԿ – ՓՄՁ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԶԵԲԸ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ

ՎԶԵԲ-ը շարունակում է խթանել ֆինանսավորման մատչելիությունը Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար` Ամերիաբանկին տրամադրելով 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար:   

Ընդհանուր ակտիվներով Ամերիաբանկը հայաստանյան բանկային հատվածում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ աճի տեմպով գտնվում է առաջատար եռյակում: Բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է «Տրոյկա Դիալոգ» ռուսաստանյան առաջատար ներդրումներ կատարող բանկային խմբի հետ կապված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը:

ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա Ամերիաբանկին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը և բավարարել ֆինսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը:

«ՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ամերիաբանկին տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից», – ասաց ՎԶԵԲ-ի Նախագահ Թոմաս Միրոուն:

«Մենք բավականությամբ շարունակում ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ: Ամերիաբանկին տրամադրված նոր ֆինանսավորումը կօգնի մեզ բավարարել Հայաստանի ՓՄՁ-ների վարկավորման աճող պահանջարկը, կնապստի երկրի տնտեսության հետագա զարգացմանը և կենսական նոր ուժ կտա», – ասաց Ամերիաբանկի Գլխավոր Տնօրեն Արտակ Հանեսյանը:

Այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրեց ևս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում` աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը:  
Հայաստանում իր գործունեությունը սկսելու օրից ի վեր ՎԶԵԲ-ի ներդրումները կազմել են ավելի քան 393 մլն եվրո ֆինանսական, մասնավոր, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների 77 ծրագրում:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը Կենտրոնական Եվրոպայից մինչև Միջին Կենտրոնական Ասիա ընկած երկրներում: www.ebrd.com:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի ամենադինամիկ բանկերից և ամենակայուն ֆինանսական հաստատություններից  է: Լինելով Հայաստանի առաջին ներդրումային բանկերից մեկը` Ամերիաբանկը դեռևս 2007 թ-ից ի վեր տրամադրում է նորարար բանկային պրոդուկտների լայն տեսականի` հատուկ մշակված հաճախորդների կարիքներին համապատասխան:

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53