24/03/2010 16:45
ՀԲ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՆԱ-Ի 5-5,5% ԱՃ
2010 թվականին Ռուսաստանի տնտեսությունը կգրանցի 5-5,5% աճ: Այսպիսին է Համաշխարհային Բանկի կանխատեսումը: Նշենք, որ մինչ այս բանկը 2010 թվականի համար կանխատեսել էր Ռուսաստանի տնտեսության աճ` 3,2%-ի սահմաններում:
Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարությունը այս տարվա համար ակնկալում է ՀՆԱ-ի 3-3,5% աճ` չբացառելով, որ տնտեսական բարենպաստ պայմաններում ՀՆԱ-ի աճը կարող է հասնել անգամ 6%-ի:
2011 թվականի համար Համաշխարհային Բանկը կանխատեսում է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճ` 3,5%-ի սահմաններում:
Համաշխարհային տնտեսության համար Բանկը կանխատեսում է ընթացիկ տարում 2,7% աճ, և 3,2% աճ` 2011 թվականին:
Զարգացող երկրների համար, միևնույն ժամանակ, կանխատեսվում է ՀՆԱ-ի համապատասխանաբար 5,2% և 5,8% աճ:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
15:16 07/09/26
14:13 07/09/26
