24/03/2010 17:03
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Ռուսաստանում բջջային կապի բաժանորդների ընդհանուր թվաքանակը ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով հունվար ամսվա համեմատությամբ աճել է շուրջ 1%-ով: Փետրվարի 31-ի դրությամբ Ռուսաստանում հաշվառվել է բջջային կապի 210,05 մլն բաժանորդ:
AC&M Consulting ընկերության տվյալների համաձայն բջջային կապի տարածվածության մակարդակը Ռուսաստանում կազմել է 144,7%:
Նշենք նաև, որ Ռուսաստանի բջջային կապի շուկայի առաջատարը МТС ընկերությունն է` իր 30,7% մասնաբաժնով: Երկրորդ տեղում «Վիմպելկոմ» (ապրանքային նշանը Beeline) ընկերությունն է` 22,9%-ով: Վերջինիս հաջորդում է «Մեգաֆոն»-ը (22,8%):
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
