Ֆինանսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
TUV  RHEINLAND  GROUP-Ը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ISO 9001:2008 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ՀԱՄԱՊԱՏՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ
25/03/2010 12:44
Կիսվել

TUV RHEINLAND GROUP-Ը ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ISO 9001:2008 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԻՆ ՀԱՄԱՊԱՏՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

Ամերիաբանկին 2009թ. շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական` գերմանական TUV  RHEINLAND  GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: Եվ ահա մեկ տարի անց նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:

TUV  RHEINLAND  GROUP-ի ներկայացուցչի կողմից բարձր է գնահատվել Բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման  ուղղությամբ և վերահաստատվել է TUV  RHEINLAND  GROUP-ի կողմից Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես, ավարտին է հասցվել Բանկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացը, որին զուգահեռ իրականացվել են գործող գործընթացների շուրջ 100-ից ավել բարելավումներ: Միաժամանակ բարելավվել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, ներդրվել է հավասարակշռված ցուցանիշների համակարգ, որի ներքո մշակվել և սահմանվել են Բանկի ռազմավարությունից բխող ստորաբաժանումների և աշխատակցների խնդիրները և նպատակները, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետության չափման ցուցանիշները /KPI/, որոնք հնարավորություն են ընձեռում գնահատելու յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը:

Այս ամենը վկայում է, որ Բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ձգտում է ներդնել այնպիսի գործիքներ և կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման որդեգրած սկզբունքներից:  

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37