
ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ԹՈՒՐՔԻԱ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 6,85%-ՈՎ
Այս տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 6,85%-ով աճել է Թուրքիա այցելող զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը:
Հունվար-փետրվար ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել 1 մլն 764 հազար զբոսաշրջիկ: Հատկանշական է, որ զբոսաշրջիկների առավել մեծ հոսք գրանցվել է Գերմանիայից:
Հաշվետու ամիսների ընթացքում Թուրքիա այցելած զբոսաշրջիկների 15%-ը գերմանացիներ են, 11,37%-ը` իրանցիներ, 9,11%-ը` բուլղարացիներ:
Նշենք նաև, որ այս ամիսների արդյունքներով զգալի է եղել նաև Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը: