ARCA ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՐՏԵՐՆ ԱՊԱՀՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ԿԵՂԾՈՒՄՆԵՐԻՑ
ArCa վճարային համակարգի քարտերի կեղծման որևէ դեպք մեր հանրապետությունում դեռևս չի գրանցվել: Այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում նշել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի վճարային համակարգի անվտանգության հարցերով տնօրենի տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Վերջինիս խոսքերով` վերջին ժամանակահատվածում բանկային քարտերի գծով բացահայտված կեղծարարության դեպքերը վերաբերում են բացառապես արտասահմանյան քարտերով կատարվող գործարքներին:
Գագիկ Գրիգորյանը նաև վստահեցրել է, որ ArCa վճարային համակարգի քարտապանների քարտային տվյալներն ապահով են: