ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԸ ՓԱԿԵԼ Է ԲԱՔՈՒ-ՍՈՒՓՍԱ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ
Ինչպես հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերովը Բրիտանական Բրիթիշ Փեթրոլիում ընկերությունը փակել է Ադրբեջանից դեպի Վրաստան նավթ արտահանող Բաքու-Սուփսա նավթամուղը: Բայց ոչ բրիտանական ընկերությունը և ոչ էլ Վրաստանիկ առավարությունը սույն փաստը չեն հաստատում: Հիշեցնեն, որ Բաքու-Սուփսա նավթամուղը Վրաստանի տարածքով անցնող ամենամեծ նավթամուղերից է: Նրա երկարությունը կազմում է 837 կմ ևայն միացնում է ադրբեջանական նավթային կենտրոնները Վրաստանի նավահանգիստների հետ: