Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ 29-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ
26/03/2010 17:55
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԲԱՆԿԻ 29-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

Մարտի 26-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում բացվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր` 29-րդ մասնաճյուղը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիսավորապես բացելով Արմավիր քաղաքի կենտրոնում գտնվող ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մասնաճյուղը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից արմավիրցիներին նվիրեցին ժամանակակից բանկային բոլոր ծառայությունները մատուցող, բանկային նոր տեխնոլոգիաներով աշխատող, հարմարավետ ու ճաշակով կահավորված, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ոճին համապատասխան մի կառույց, որը հնարավորություն կտա բոլոր արմավիրցիներին, Արմավիրի եւ հարակից մարզերի ողջ բնակչությանը` օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մատուցած ծառայություններից, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ առաջարկներից եւ բանկային արտադրանքներից: Արմավիրցիներն այստեղ կարող են բացել բանկային եւ քարտային հաշիվներ, իրականացնել դրամական փոխանցումներ, օգտվել արագ դրամական փոխանցումների միջազգային շուրջ 10 հանրահայտ համակարգերից, ստանալ վարկեր փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ բնակարանների ձեռք բերման եւ վերանորոգման վարկեր, պատվիրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ տեղական եւ միջազգային պլաստիկ քարտեր: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը շնորհավորելով արմավիրցիներին եւ բացման հանդիսավոր արարողությանը ներկա հյուրերին նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շարունակում է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ 29-րդ մասնաճյուղը բացելով Արմավիրում, նպատակ ունի տեղի բնակչությանը մատուցել եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ բանկային ծառայություններ, տրամադրել փոքր ու միջին բիզնեսի զարգացման միջազգային տեխնոլոգիաներով վարկեր եւ ընդհանրապես բանկային ծառայությունները մոտեցնել հասարակությանը եւ դրանցից օգտվելը դարձնել կենսակերպ: Շնորհավորելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ 29-րդ մասնաճյուղի բացման կապակցությամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ներկայությունը Արմավիրում կմեծացնի մրցակցությունը բանկային շուկայում, որից էլ կօգտվի մարզի բնակչությունը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75