ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Սույն թվականի մարտի 26-ին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է ՀՀ պետական /գանձապետական/ միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում Գործակալի կարգավիճակ:
Ամերիաբանկը շարունակելու է ակտիվ գործունեությունը արժեթղթերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: