ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇՌԻ ԱՆԿՈՒՄ
2010 թվականի փետրվար ամսվա արդյունքներով ռուսական բանկերում արտարժութային ավանդների տեսկարար կշիռը նվազել է 1,4%-ով և կազմել բանկերում ներդրված ավանդների ընդհանուր ծավալի 24,8%-ը: Ինչպես նշվում է Ռուսաստանի բանկի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` 2009 թվականի ձմռան ամիսներին արտարժութային ավանդները կազմել էին բանկերում ներդրված ընդհանուր խնայողությունների շուրջ մեկ երրորդը:
Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Գենադի Մելիքյանի գնահատմամբ` մարտ ամսվա արդյուքներով Ռուսաստանի բանկերում ներդրված ավանդների ընդհանուր ծավալը կարող է աճել շուրջ 2,0%-ով` փետրվարին գրանցված 2,3%-ի դիմաց:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով ռուսական բանկերը ապահովել էին ավանդների ընդհանուր ծավալի 26,7% աճ: