ՓԵՏՐՎԱՐԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 1,2%-ՈՎ
Վրաստանի բանկային համակարգում ավանդների ընդհանուր ծավալը 2010 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 3,5 մլրդ լարի (1 դոլարը`1,74 լարի): Այս ցուցանիշը շուրջ 1,2%-ով գերազանցում է փետրվարի 1-ի դրությամբ գրանցված արդյունքը:
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա փետրվար ամսվա արդյունքներով զգալի աճ է գրանցվել արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտների ընկերությունների ընթացիկ հաշիվների գծով:
Հատկանշական է, որ Վրաստանի բանկային համակարգում դոլարիզացման մակարդակը կազմել է 72.7%: