ՄԱՐՏԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ 71% ԱՃ
Մարտ ամսվա ընթացքում Մոսկվայի անշարժ գույքի շուկայում գրանցվել է զգալի ակտիվություն: Այսպես, Ռուսաստանի պետական գրանցման և կադաստրի դաշնային ծառայության տվյալների համաձայն այս մեկ ամսվա ընթացքում միայն Մոսկվայում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 6938 գործարք: Այս ցուցանիշը շուրջ 71 տոկոսով գերազանցում է փետրվարյան և 59 տոկոսով` 2009 թվականի մարտ ամսվա արդյունքները:
Հատկանշական է, որ բնակարանների առքուվաճառքի գործարքների գերակշիռ մասը կնքվել է անշարժ գույքի երկրորդային շուկայում: Վերլուծաբանների գնահատմամբ` Մոսկվայի անշարժ գույքի առաջնային շուկան դեռևս չի հաղթահարել ճգնաժամը:
Նշենք, որ մարտ ամսվա արդյունքներով Մոսկվայի բնակարանների մեկ քառ. մետրի միջին գինը տատանվել է 5237 դոլարի սահմաններում: