ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Ռուսաստանի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը, ելույթ ունենալով Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում կազմակերպված կոնֆերանսի շրջանակներում, նշել է, որ առաջիկայում կառավարությունը նախատեսում է տնտեսական քաղաքականության նոր մոտեցումներ և ուղղություններ, որոնք համապատասխանում են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին պայմաններում առաջադրված խնդիրների կարգավորման մեխանիզմներին:
Ռուսաստանի ֆինանսների նախարարի գնահատմամբ` տնտեսական քաղաքականության նոր մոտեցումների տեսանկյունից առավել կարևորվում է բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացումը:
Կուդրինի խոսքերով` մակրոտնտեսական ցուցանիշների կայունությունը դեռևս բավարար պայման չէ կայուն տնտեսական աճի ապահովման տեսանկյունից. անհրաժեշտ է իրականացնել տնտեսական քաղաքականության լուրջ բարեփոխումներ: