Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կոնվերս Բանկ. Անվճար VISA վիրտուալ` Բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերին և ակցիա VISA վիրտուալ բոլոր քարտապանների համար
16/06/2020 11:30
Կիսվել

Կոնվերս Բանկ. Անվճար VISA վիրտուալ` Բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերին և ակցիա VISA վիրտուալ բոլոր քարտապանների համար

Կոնվերս Բանկն  առաջարկում է  առցանց հարթակներում  բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ,  այդ թվում՝ օնլայն տիրույթում գնումների նոր լուծումներ:

«Մենք կարևորում ենք մեր հաճախորդների հակահամաճարակային անվտանգությունը և առաջարկում բանկային գործարքները ու դրանց համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը տեղափոխել առցանց հարթակներ՝ ապահովելով նաև օնլայն   խանութներից գնումների անվտանգ ու շահավետ  տարբերակներ: Դրանցից մեկը  VISA վիրտուալ  հաշվից / քարտից օգտվելու հնարավորությունն է:  Կոնվերս Բանկի յուրաքանչյուր հաճախորդ, գրանցվելով նոր Մոբայլ հավելվածում, ստանում է այն անվճար և մասնակցում հունիսի 15-ից հուլիսի 14-ը իրականացվող ակցիային։ Դրա շրջանակում Բանկի   բոլոր VISA վիրտուալ  քարտապանները կարող են կատարել առցանց գնումներ և ստանալ մինչև  50․000 դրամի CashBack  ու մի շարք անակնկալներ» ,- ասել է  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան: Ակցիայի շրջանակում անակնկալ է նախատեսվում նաև 5000 և ավելի դրամի միանվագ գնում կատարած յուրաքանչյուր 50-րդ հաճախորդի համար։

VISA վիրտուալ քարտը  ֆունկցիոնալ տեսանկյունից նման է Կոնվերս Բանկի մնացած այլ քարտատեսակներին: Այն ապահով է, հեշտ կառավարվող և հնարավորություն է տալիս  պարզ քայլերի միջոցով կատարել առցանց գնումներ՝ առանց « ավանդական» քարտ օգտագործելու: Իր հնարավորությունների, հարմարավետության և անվտանգության շնորհիվ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին VISA վիրտուալ քարտապանների թիվն աճել է մոտ 50 տոկոսով։

Անկանխիկ գործարքների օրական սահմանաչափի առավելագույն շեմն ըստ արժույթների հետևյալն է՝  1,000,000 ՀՀ դրամ, 3,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո, 100,000 ՌԴ ռուբլի: Տվյալ սահմանաչափերը հաճախորդի ցանկությամբ կարող են փոխվել:

VISA վիրտուալ  հաշիվ / քարտ կարող եք պատվիրել ցանկացած վայրից՝ առանց Բանկ այցելելու,   կատարելով ընդամենը մի քանի պարզ գործողություն Բանկի կայքում՝ https://conversebank.am/hy/order-virtual/:  Առցանց պատվերի դեպքում՝ մինչև հունիսի 30-ը, VISA վիրտուալ  հաշիվ/ քարտ կտրամադրվի անվճար՝ առանց սպասարկման վճարի:

Հիշեցնենք, այն հաճախորդին է տրամադրվում մեկօրյա ժամկետում: Անվտանգության նկատառումով քարտային տվյալների մի մասը ուղարկվում է  հաճախորդի էլ․ հասցեին, իսկ  մնացած մասը նա ստանում է SMS հաղորդագրության միջոցով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88