Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Nooor Blockchain Armenia. Ինչո՞ւ բլոկչեյն և ինչո՞ւ բլոկչեյն ծրագրավորում
17/06/2020 14:17
Կիսվել

Nooor Blockchain Armenia. Ինչո՞ւ բլոկչեյն և ինչո՞ւ բլոկչեյն ծրագրավորում

Nooor Blockchain Armenia-ն մեկնարկում է Solidity ծրագրավորման կուրսը

Վերջերս շատ է խոսվում ապագայի տեխնոլոգիաների, դրանց հեղափոխական բնույթի մասին։ Արհեստական բանականության (AI), իրերի ինտերնետի (IoT), 5G-ի, և լրացված վիրտուալ իրականության (AR/VR ) ու մի շարք այլ տեխնոլոգիաների դերը համեմատած հեշտ է պատկերացնել․ այս տեխնոլոգիաները կայծակնային արագությամբ փոխում են մեր առօրյան՝ ամեն օր զարմանալու նոր առիթներ ստեղծելով։ Շատ լավ, իսկ ի՞նչ դեր ունի բլոկչեյնն այս նոր աշխարհում, ու ինչո՞ւ հենց հիմա պետք է սկսել ուսումնասիրել այս տեխնոլոգիան ու դրա առանձնահատկություները։

Ըստ Linkedin-ի` բլոկչեյնը համարվել է 2019 թվականի «համար մեկ» ունակությունը, որով հետաքրքվել են հարթակի օգտատերերը։ Բլոկչեյնի կիրառությունը տեսանելի է գրեթե բոլոր ոլորտներում՝ ֆինանսական գործառնություններ, մատակարարման շղթաների կառավարում, առողջապահություն, անձնական տվյալների կառավարում, մեդիա և այլն։ Ոլորտներից յուրաքանչյուրում բլոկչեյնի կիրառությունը յուրահատուկ դեր ունի՝ բարելավելով եղած գործընթացները, կրճատելով ծախսերը, ապահովելով գործողությունների թափանցիկությունը, հնարավորություն տալով նոր բիզնես մոդելների ձևավորմանը։

Բլոկչեյնով գործող պրոդուկտների և ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ընդլայնվում է դրանց կիրառման շրջանակը, դրան զուգահեռ ավելանում է նաև բլոկչեյն և կրիպտո նախագծերի ծավալը՝ մեծ պահանջարկ ձևավորելով բլոկչեյն ծրագրավորողների նկատմամբ։ Շուկայի առանցքային խաղացողները, ինչպիսիք են Micrososft-ը, IBM-ը, Amazon-ը, JP Morgan-ը, ցանկն ինքներդ էլ կարող եք շարունակել, կատարում են տեխնոլոգիայի զարգացմանն ու տարածմանն ուղղված մեծ ներդրումներ։

Արձագանքելով բլոկչեյնի նկատմամբ հետաքրքրությանը, ինչպես նաև գործընկերներից ստանալով բլոկչեյն ծրագրավորողների` տարբեր նախագծերում ընդգրկելու հաճախ հարցումներ, Nooor Blockchain Armenia-ն մեկնարկում է Solidity ծրագրավորման լեզվի դասընթաց։ Ծրագիրը կառուցված է շուկայի պահանաջներին համապատասխան՝ փոխանցելով կիրառելի գիտելիքներ Smart contract-ների մշակումից մինչև առանձին Dapp-երի նախագծումն ինքնուրույն իրականացնելու համար։

Եթե խոսենք հենց Solidity-ից, ապա հարկ է նշել, որ բլոկչեյն ծրագրավորման ամենատարածված լեզուն է, ստեղծվել է 2014 թվականին և օգտագործվում է Ethereum-ի ցանցում ծրագրավորելու համար։

Շուկային անդրադառնալով՝ նշենք, որ միայն 2018 թվականին բլոկչեյն ծրագրավորողների ներգրավման պահանաջարկը աճել է 6 անգամ՝ իսկ բլոկչեյն ծրագրավորողների տարեկան միջին աշխատավարձը աշխարհում կազմում է 145,000 ԱՄՆ դոլար։ Ավելին՝ միայն անցյալ տարվա ընթացքում մեծ ընկերեւթյունները 16,668 աշխատանքի ընդունման հայտ են ներկայացրել հենց բլոկչեյն և կրիպտո նախագծերում ընդգրկվելու համար։

Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կընձեռի դառնալ պահանջված մասնագետ ապագայի տեխնոլոգիաների մրցունակ շուկայում։ Ծրագիրը տևելու է երկու ամիս։ Մասնակցելու համար անհրաժեշտ է JavaScript-ի իմացություն և կամքի ուժ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://bit.ly/nooordevcourse

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59