Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային ստուգումներրի արդյունքները
26/06/2020 10:33
Կիսվել

ՀԿԵ-ում ամփոփեցին գարնանային ստուգումներրի արդյունքները

Հունիսի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացել է ընկերության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային հանձնաժողովային ստուգումների արդյունքները: Հանձնաժողովը՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ, ուսումնասիրել է Հայաստանում գործող բոլոր երկաթուղային գծերը, արհեստական ​​կառույցները, էներգամատակարարման, ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի ենթակառուցվածքների օբյեկտները:

Ստուգումների ընթացքում հայտնաբերվում են թերություններ, ձեռնարկվում դրանց վերացմանն ուղղված միջոցներ, գնացքների սահմանված արագությունները համապատասխանեցվում են ուղու տեխնիկական վիճակին, երկաթուղին  նախապատրաստվում է ամառային շրջանում կայուն աշխատանքին` հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները: Լուրջ ուշադրություն է դարձվում աշխատանքային պայմաններին և դրանց համապատասխանությանը գործող օրենսդրությանը և ընկերության ներքին կանոնակարգերին:

ՀԿԵ գլխավոր տնօրենն անդրադարձել է հայտնաբերված թերությունների վերացման մի շարք հարցերի` ընդգծելով համակարգված մոտեցման անհրաժեշտությունը:

–  Հարցեր կան տեխնիկական կանոնակարգերի և դրույթների հսկողության համակարգին, կատարվող աշխատանքների որակին և նկատուղությունների կանխարգելման և վերացման գործընթացին: Այստեղ անհրաժեշտ է բացառել տեխնիկական, ձևական մոտեցումը նման խնդիրների լուծմանը  և բացահայտել համակարգված մոտեցման հնարավորությունները: Ֆորմալիզմը Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնախնդիրների լուծման ժամանակ բացառվում է, թույլ տված սխալներից պետք է ճիշտ հետևություններ անել և գտնել դրանց համապարփակ կանխարգելման և վերացման ուղիները, – նշեց Ա.Մելնիկովը:

Հատուկ անդրադարձ կատարվեց կադրային հարցերին: Այս կապակցությամբ Ա.Մելնիկովը կարևորեց դաստիարակչության ինստիտուտի ներդրումը և ավագ սերնդի փորձի կիրառումը: ՀԿԵ գլխավոր տնօրենը նաև ասաց, որ կառավարման արդյունավետության և թափանցիկության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներդրել երթևեկության անվտանգության և աշխատանքի պաշտպանության հասարակական ​​տեսուչների ինստիտուտը: Նրա խոսքով, դա թույլ կտա լրացնել ընկերությունում գործող համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը:

– Իմ դիտարկմամբ, ընկերությունում կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք լրացուցիչ նյութական ռեսուրսներ չեն պահանջում: Միակ հարցը՝ գործընթացների արդյունավետ կազմակերպումն ու վերահսկումն է, – ասաց ՀԿԵ գլխավոր տնօրենը:

Գարնանային հանձնաժողովային ստուգման արդյունքներով, պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է ընկերության 37 աշխատակից: Իր հերթին, ՀԿԵ արհեստակցական կազմակերպությունների միությունը ֆինանսապես խրախուսել է աշխատանքում լավ արդյունքների հասած ընկերության ստորաբաժանումները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12