Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Ռոստելեկոմ. արտակարգ իրավիճակը թիմային աշխատանքով հաղթահարելու հաջողակ պատմությունը
30/06/2020 16:47
Կիսվել

Ռոստելեկոմ. արտակարգ իրավիճակը թիմային աշխատանքով հաղթահարելու հաջողակ պատմությունը

Ամուր թիմ՝ հաջողակ բիզնես. «Ռոստելեկոմ» ընկերությունը ներկայացնում է արտակարգ իրավիճակը թիմային աշխատանքով հաղթահարելու հաջողակ պատմությունը

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` «Ռոստելեկոմ» ընկերությունը շուրջ չորս ամիս է աշխատանքը կազմակերպում է հեռավար՝ բացառությամբ որոշ ստորաբաժանումների:

Այս ամբողջ ընթացքում ընկերությունը բարելավել է հաճախորդների սպասարկմանը և աշխատանքի արդյունավետ կառավարմանն ուղղված մի շարք ծառայություններ, ինչպես նաև հանդես է եկել տան  (https://www.rtarmenia.am/home) և բիզնեսի համար (https://www.rtarmenia.am/business) ժամանակակից և նորարական առաջարկներով:

Թվում է՝ նմանատիպ իրավիճակներում ամենից շատ տուժում են աշխատանքի այն տեսակները, որոնց գործունեության հիմնական բաղադրիչը շփումն է մարդու հետ, իհարկե, կենդանի շփումը դժվար է փոխարինել հեռավարով, սակայն ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի աշխատանքային գործառույթները դրանից չտուժեն: Եվ այս ամենը հնարավոր է պրոֆեսիոնալ, պատասխանատու և նվիրված ԹԻՄԻ շնորհիվ, և այն արժեքների և հմտությունների, որոնք նրանք ցուցաբերում են աշխատանքի ընթացքում:

Teamwork Makes The Dream Work

«Բարդ իրավիճակները հավանաբար միավորող ինչ-որ հատկություն ունեն, և թիմի իրական պատկերն առավել տեսանելի է դառնում հենց նման իրավիճակներում: Մեր ընկերության համար առաջնայինը աշխատակիցների առողջությունն է, և արդեն 4 ամիս է մեր թիմի մեծ մասը աշխատանքը իրականացնում է տանից: Հպարտանալու առիթ է տեսնել՝ ինչպես են մեր աշխատակիցներն աշխատում նման պայմաններում, որովհետև բացահայտվում են մարդկային տարբեր հատկանիշներ, և այն պոտենցիալը, որը սովորական աշխատանքային օրերին երբեմն գուցե տեսանելի չէ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներից յուրաքանչյուրի աշխատանքը, և բոլորի ջանքերը միասին, որոնք ուղղված են հաջողություն գրանցելուն: Այս ամենի արդյունքը, իհարկե , առավել տեսանելի է մեր բաժանորդների կողմից, ում գոհունակության խոսքերը փաստում են ընկերության թիմային աշխատանքի հաջողված լինելու մասին»:

Հայկ Ֆարամազյան, «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն

 Միասնականություն և արդյունավետություն

«Սովորաբար աշխատանքի հեռավար կազմակերպումը ռիսկային է համարվում թիմային ոգու պահպանման, համախմբվածության, ինչպես նաև բարձր ներգրավվածություն ապահովելու տեսանյունից: Չնայած իրավիճակին՝ աշխատակիցները պահպանել են ճկունությունը, պատրաստ են տարբեր փոփոխությունների աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև երբեմն ժամանակավորապես նոր գործառույթներ իրականացնելու և գործընկերներին աջակցելու հարցում: Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների՝ մենք շարունակում ենք անձնակազմի համալրման գործընթացները՝ անցկացնելով հեռավար հարցազրույցներ, հանդիպումներ ու քննարկումներ, շարունակում ենք ինքնակրթության և զարգացման մեր ծրագիրը, ինչի շնորհիվ ՄՌԿ թիմը վերազինվում է նոր գիտելիքներով և, ամենակարևորը՝ մենք հասանելի ենք բոլոր հարթակներում և բոլոր հավանական ու անհավանական կապի միջոցներով:
Եվս մեկ անգամ համոզվել ենք, որ ամուր թիմը ամենակարևոր գործոնն է ցանկացած բարդ իրավիճակում:

Անի Գրիգորյան, Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար

Արագագործություն և պրոֆեսիոնալիզմ

«Մեր գործընկերների շնորհիվ՝ մենք մեկ օրում կարողացանք ապահովել Զանգերի կենտրոնի հեռավար աշխատանքը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա, սարքավորումներ և համապատասխան ծրագրեր: Շատ մեծ թվով զանգեր ենք ստացել, Զանգերի կենտրոնն աշխատում էր ծանրաբեռնված, սակայն այս ընթացքում, ոչ մի գործարք չի տուժել և իհարկե դա միայն ու միայն մեր աշխատակիցների թիմային ոգու և նվիրվածության շնորհիվ է, երբ անգամ հերթափոխից դուրս՝ աշխատակիցները, տեսնելով զանգերի թիվը, միանում և արագ պատասխանում էին զանգերին: Դրա արդյունքը այն ցուցանիշն է, որը մենք գրանցում ենք այսօր՝ շուրջ 9 անգամ ավելացել է հեռախոսային սպասարկման (https://www.rtarmenia.am/home/telephone-service) միջոցով հաճախորդների սպասարկումը, քան նախակարանտինյան շրջանում: Եվ իհարկե սա այն պատրաստակամության շնորհիվ է նաև, որը ցուցաբերում են այլ բաժինների աշխատակիցները՝ միանալով Զանգերի կենտրոնի աշխատանքին՝ հաճախորդների սպասարկումն իրականացնելիս: Շատ շնորհակալ ենք բոլորին, նվիրված աշխատանքի և դրական տրամադրվածության համար:»

Աննա Անանյան, Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար

Ճկունություն և կրեատիվություն

Արտակարգ դրությունը, ինչպես և այլ ստորաբաժանումների, այդպես էլ մարքեթինգի թիմի համար մարտահրավեր էր: Անհրաժեշտ էր ադապտացնել կոմունիկացիոն ուղիները արտակարգ դրությանն ու հանդես գալ իրավիճակային նոր գաղափարներով, առաջարկներով, պրոդուկտներով ու գովազդային արշավներով: Արդեն 4 ամիս է կոնֆերանս տեսազանգերի ու տեքստային հաղորդագրությունների մի շարք հավելվածներ դարձել են մեր թիմի «աշխատասենյակը»՝ լի աղմկոտ թիմի ստեղծագործ բզզոցով: Այս միջոցներով իրականացնում ենք ակտիվ քննարկումներ, կիսվում ենք գաղափարներով, մասնագիտական հոդվածներով և հղումներով, շուկայում կատարվող փոփոխություններով, որոնք հաճախ ուղեկցվում են հին ու բարի հումորներով, և պարզապես ամեն գնով պահում ենք թիմային ոգին:

Սա աշխատանքային նոր ձևաչափ է, որի միջոցով արդեն ծնվել և իրականացվել են նոր գաղափարներ, իրականցվել են մի շարք գովազդային արշավներ, և կյանքի են կոչվել նոր նախագծեր:

Եվ այս ամենը բարեհաջող կյանքի է կոչվում միայն այն պարզ պատճառով, որ մենք ԹԻՄ ենք, որի անդամներից յուրաքանչյուրը աշխատանքային ժամին, թե դրանից դուրս, պատրաստ է օգնել մյուսներին միշտ՝անկախ իրավիճակ արտակարգ լինելուց:

Տիգրան Արզումանյան, Մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար

Պատրաստակամություն և նվիրվածություն

«Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը դուրս բերեց մեզ մեր «կոմֆորտ» դաշտից, և օգնեց բացահայտել մեզ նորովի։ Գիտակցելով, որ ապրում  ենք 21-րդ դարում, չէինք  պատկերացնում, որ բարձր տեխնոլոգիաները այսպիսի մասշտաբային դեր ունեն մեր կյանքում։ Նրանց օգնությամբ կարողացանք հեշտությամբ հաղթահարել նետված մարտահրավերները, և պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։  Ուրախ և հպարտ ենք, որ  կարողացանք նման արագությամբ վերադասավորել մեր աշխատանքը ,  և նույնիսկ այդ պայմաններում կարողացանք գրանցել հնարավոր առավելագույն արդյունք»:

«Թվում էր՝ վաճառքի և սպասարկման սրահների որոշ ժամանակով փակ լինելը շատ աշխատակիցների անգործության պատճառ կդառնար, սակայն պատկերը հակառակն է, նույնիսկ՝ ավելի ծանրաբեռնված, քան նախկինում: Վաճառքի թիմը շատ արագ կարողացավ վերադասավորել աշխատանքը և միացալ Զանգերի կենտրոնին՝ աջակցելու բաժանորդներին՝ հեռախոսային սպասարկման միջոցով:  24/7 բոլորս հասանելի էինք, վերացել էին շաբաթ – կիրակի, գիշեր – ցերեկ հասկացողությունները, ինչը իրականում բավականին հաճելի է, երբ կա ամուր և նվիրված թիմ »:

«Երբ աստիճանաբար վերաբացվեցին ՎՍՍ-ները հիմնական աշխատանքին զուգահեռ նաև հարկավոր էր զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները: Հաճելի է և պատասխանատու է նաև մասը լինելու այն աշխատանքի, որ տարվում է ամբողջ երկրում՝ իրազեկել քաղաքացիներին հակահամաճարակային միջոցառումների, անվտանգության կանոնների և այլ կարևոր քայլերի մասին: Ամենօրյա նմանատիպ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև օրինակ ծառայելով սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակներ և ձեռնոցներ կրելու, ախտահանիչ այլ միջոցներ օգտագործելու առումով՝ մենք ունեցանք ավելի իրազեկ և կարգապահ բնակիչներ: Եվ ի պատասխան հաճախորդներից մեկի հարցին՝  «Հա, փաստորեն, էս գրածները ճի՞շտ են», ասենք, որ, այո՛, ոչ միայն ճիշտ են, այլև՝ պարտադիր» ,- իրար լրացնելով և դեպքեր հիշելով՝ փաստում են Մանրածախ վաճառքի դեպարտամենտի աշխատակիցները:

 Զգոնություն և հետևողականություն

«Իրականում շատ պատասխանատու է աշխատել տանից, քանի որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, անընդհատ կապի մեջ լինել, հատկապես արտակարգ դրության առաջին ամիսների ընթացքում մեծ ակտիվություն էր նկատվում մամուլում օպերատորների գործունեության վերաբերյալ, և անհրաժեշտ էր միևնույն ժամանակ հասանելի լինել թե՛ գործնականում, թե՛ տանը: Տարբեր քննարկումներ, նախագծեր, անգամ շնորհանդեսներ իրականացվում են առցանց տարբերակով, և կարծես թե, մենք՝ ինքներս, արդեն սովորել և հարմարվել ենք աշխատանքային նոր ձևաչափին: Բացի այդ՝ հետաքրքիր մարտահրավեր է աշխատել տանից, որովհետև հիմնական թիմից բացի աշխատանքում ներգրավվում են նաև այլ «թիմակիցներ», ամենից հաճախ՝ մեծ տարիքային տարբերությամբ:»

Հայկուհի Գրիգորյան, Արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու

 Պատասխանատվություն և կազմակերպվածություն

«ՏՏ դեպարտամենտի աշխատանքում, կարծես թե, միայն աշխարհագրությունն է փոխել J, տարբերություն չկա` գրասենյակի ներսում ենք, թե՝ տանը, շատ արագ և պատշաճ կերպով մեր աշխատակիցները կարողացան «զինել» գործընկերների համակարգիչները անհրաժեշտ ծրագրերով, ըստ անհրաժեշտության տրամադրվել են լրացուցիչ սարքեր և ապահովվել է իհարկե հեռահար հասանելիություն և կապ գրասենյակի համակարգիչներին, որը, թերևս, ամենակարևորներից էր այս պարագայում: Ցանկացած պահի գործընկերների կողմից ներկայացվող տեխնիկական խնդիրներին տրվում է ամենաարագ լուծումը»:

Պավել Աբելյան, ՏՏ դեպարտամենտի ղեկավար

Ռիսկայնություն և ծանրաբեռնվածություն

«Այնուամենայնիվ հարկ է նշել, որ ընկերության շատ աշխատակիցներ աշխատանքը շարունակել են տանից դուրս գալով: Արտակարգ դրության ընթացքում «Ռոստելեկոմ»-ը շարունակել է բնակարանային միացումներ կատարել բաժանորդների ցանկությամբ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Շատ պատասխանատու և ռիսկային է այս ընթացքում տանից դուրս գալ՝ փոխել շփման շրջանակը և վերադառնալ տուն՝ ընթացքում շփվելով նաև գործընկերների հետ: Բացի այդ ամենօրյա ռեժիմով իրականացվում է ցանցի մոնիթորինգ՝ ցանցի ծանրաբեռնվածությունը վերահսկելու և  բաժանորդներին անխափան և որակյալ կապով ապահովելու նպատակով:  Բարեբախտաբար, աշխատանքները բարեհաջող կերպով իրականացվում են և, այս ընթացքում աշխատակիցներից ոչ ոքի առողջությանը վտանգ չի սպառնացել»:

Արամ Ավետիսյան, Տեխնիկական տնօրեն

 «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85