Կենտրոնական բանկ. 10 օրով երկարաձգվել է «Վարկս ԷՅ ԷՄ»-ի վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարություն․
Հարգելի քաղաքացիներ,
Հաշվի առնելով COVID-19 -ով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև ընդառաջ գնալով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին, «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ը լուծարային հանձնաժողովը որոշում է կայացրել ևս 10 օրով երկարաձգել վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը։ Հերթերից խուսափելու համար հորդորում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղեր այցելել՝ մինչև 11.07.2020թ.-ը:
Խնդրում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղեր այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները։