Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ամերիաբանկ. համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին
03/07/2020 13:50
Կիսվել

Ամերիաբանկ. համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Իրավաբան.նեթի զրուցել է ժամանակակից աշխարհում, հատկապես համավարակով պայմանավորված թվային բանկինգի, օնլայն ծառայությունների մասին։

«Եթե խոսեմ մարտահրավերների մասին, կնշեմ, որ թվային օրակարգի ակտուալացման հետ միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել վերանայել մեր առաջնահերթությունները», – ասում է Գրիգոր Դավթյանն ու հավելում՝ թվային ծառայությունների մատուցման արագությունն ու որակն է վերանայվել։

Հեռավար աշխատանքը հաճախորդների հետ «Ամերիաբանկի» համար նորություն չէր. բանկի աշխատակազմը մշտապես պատրաստ է եղել աշխատել ու օգտակար լինել հաճախորդին՝ առանց բանկ այցելության, այնպես որ բանկում արդեն ունեին արագ ու որակյալ լուծումներ, որոնք, սակայն, համավարակի առաջացրած իրավիճակում դրականորեն կերպափոխվել են։

«Մասնավորապես, ապրիլի 7-ից մայիսի 7-ն ունեցել ենք ինտերնետ-արշավ մոբայլ բանկինգ ծառայության շրջանակում, որը շարունակել ենք հունիսի 4-ից և մինչև հիմա դա ուժի մեջ է և գործելու է մինչև հուլիսի 4-ը։ Արշավի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են բացել անվճար արտարժութային հաշիվ, կատարել անվճար արտարժութային փոխանցումներ, իրականացնել քարտի անվճար վերաթողարկում, իսկ դրամային ժամկետային ավանդ ձևակերպելու դեպքում նաև ունենանալ ավելի բարձր տոկոսադրույք», – ըստ Դավթյանի՝ ընտրել են այն ծառայությունները, որոնք առավել պահանջված կարող են լինել այս օրերին։

Այս ընթացքում արդեն «Ամերիաբանկի» հաճախորդ հանդիսացող անձինք կարողացել են օնլայն ակտիվացնել ինտերնետ մոբայլ բանկինգ ծառայությունը՝ հաշված րոպեների ընթացքում։

Օրեր անց «Ամերիաբանկի» հաճախորդներին հասանելի կդառնա քարտային փոխանցման ծառայությունը, որը հաճախորդներին հնարավորություն կտա շատ արագ քարտից քարտ փոխանցումներ կատարել։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75