Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69744.07+1.47 TOPIX - 4064.60+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23350.03+1.28 SSEC - 4043.64+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
03/07/2026  CBA:  USD - 367.79-0.41 GBP - 491.18+0.3
03/07/2026  CBA:  EURO - 421.01+0.93
03/07/2026  CBA:  GOLD - 48827+416 SILVER - 705.23+15.67
Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք
09/07/2020 20:21
Կիսվել

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք: Հաշվի առնելով, որ այս տարի առատ բերք է սպասվում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ անցկացնում է հանդիպումներ խաղող մթերողների հետ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ մեծ թվով ֆերմերներ են ընդգրկված խաղողի արտադրության մեջ:

«Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ապահովել, որ մթերման ժամանակ խնդիրներ չունենանք վաճառքի հետ կապված, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արդեն խաղողի վերամշակումից արտադրանք ստացած կազմակերպությունները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը: Հանդիպումներին ոլորտի ներկայացուցիչների հիմնական բարձրացված խնդիրները վերաբերում էին վաճառքի ծավալների և արտահանման ծավալների կրճատմանը: Խնդիրն ամբողջ աշխարհում է ՝ պայմանավորված համավարակով: Ճիշտ է, մի կողմից նկատում ենք, որ կան երկրներ, որտեղ ալկոհոլային խմիչքների սպառումը բարձր է, ամեն դեպքում, մեր արտադրողների մոտ նկատվում է արտահանման և տեղական շուկաներում պատվերի նվազում»,-ասաց նախարարի տեղակալը:

Արման Խոջոյանը նշեց, որ հավանաբար որոշ փոխոխություններ կկատարվեն՝ ապահովելու բարենպաստ պայմաններ խաղող մթերողների համար: Այն տնտեսվարողները, որոնք գինու պահամաններ, տարաներ կներկրեն Հայաստան, կարող են դիմել նախարարություն: Վերջինս կփորձի աջակցել ԱԱՀ-ի հետաձգման, մաքսատուրքից ազատաման գործում:

«Սա նույնպես մեծ օժանդակություն է տնտեսվարողների համար: Նրանք այս պահին որպես խնդիր նշում էին, որ իրենց պահամանները լիքն են, լրացուցիչ նման սարքերի անհրաժեշտություն կա ավելի շատ մթերելու համար»,-ասաց նա:

Երկրորդ հարցը վերաբերում էր մթերման պայմաններին: Արման Խոջոյանը նշեց, որ փոխոփություններ են կատարել լիզինգային ծրագրում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ: Որպես լիզինգի առարկա ներառվել են գինու պահամաններն ու տակառները:

«Առանց գրավի ապահովման և 10 տոկոս կանխավճարով (մյուս 10 տոկոսը կերաշխավորի պետությունը) մեր տնտեսվարոնղները կարող են լիզինգային ծրագրով ձեռք բերել տարաները, այդ սարքավորումները»,-հավելեց նա:

03/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.79
-0.41
Եվրո (EUR)
421.01
+0.93
Ռուբլի (RUR)
4.7586
+0.0375
Լարի (GEL)
139.29
+0.02
48827
+416
Արծաթ
705.23
+15.67