ԳԵՆԱԴԻ ՄԵԼԻՔՅԱՆ – 2010Թ.-ԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՃԵՆ 15%-ՈՎ
2010 թվականին ռուսական բանկերի վարկավորման ծավալները կարող են աճել շուրջ 15%-ով: Այսպիսի կանխատեսում է ներկայացրել Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը: Վերջինիս գնահատմամբ` Ռուսաստանի բանկային համակարգում որևէ լուրջ խնդիր չկա, որը կարող է սահմանափակել բանկերի վարկային պորտֆելի ծավալների աճը: Ավելին, ռուսական բանկերի իրացվելիության մակարդակն ավելի քան բավարար է: