ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՌԴ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 30 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻՆ
2010 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածում ՌԴ բյուջեի պակասուրդը կազմել է 30,6 մլրդ ռուբլի: Այս մասին նշվում է Ռուսաստանի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Բյուջեի կատարողականի նախնական տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում բյուջեի մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրիլիոն 953,26 մլրդ ռուբլի, իսկ բյուջեի միջոցների հաշվին այս նույն ժամանակահատվածում կատարվել է 2 տրիլիոն 260,86 մլրդ ռուբլու ծախս: