ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
Վարչապետի որոշմամբ Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 16-ին ստորագրված որոշման համաձայն Արտակ Դավթյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ», – ասված է որոշման մեջ: