09/04/2010 18:30
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 100 %-Ը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը:
Ինչպես տեղեկացնում են Հանձնաժողովի մամուլի ծառայությունից` որոշումը կայացրել է` հիմք ընդունելով «Ամերիաբանկի», դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի և «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը:
«Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» Կիպրոսի Հանրապետության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմելով Հանձնաժողով հայտնել է, որ «Կասկադ բանկի» բաժնետոմսերը ձեռք են բերվելու «Ամերիաբանկի» ավելի քան 99,99 % բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից (վերջին երկուսը անձանց խումբ են հանդիսանում): Դիմումներով Հանձնաժողով է ներկայացվել համակենտրոնացման հայտարարագիրը: Վերոնշյալ գործարքով նախատեսվում է անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա չեն անձանց խմբի և «Կասկադ բանկի» համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկ» -«Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» անձանց խմբի և «Կասկադ բանկ» ընկերության համակենտրոնացումը` անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերման միջոցով:
18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
Արծաթ
826.32
-6.46
16:53 18/06/26
