Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Երևանի քաղաքապետարան. չընդհատվող պայքար` ապօրինի առևտրի դեմ
20/07/2020 20:41
Կիսվել

Երևանի քաղաքապետարան. չընդհատվող պայքար` ապօրինի առևտրի դեմ

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքի մասն են: Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում:

«Այս պահին մենք օրենքով լիազորված ենք միայն կազմել վարչական իրավախախտման արձանագրություններ և տուգանել մարդկանց ու պահանջել դադարեցնել առևտուրը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտուրը մայրաքաղաքում լիարժեքորեն արգելելու գործում համայնքն օրենսդրական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով քաղաքային իշխանությունը մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:

«Մասնավորապես, երբ տուգանում ենք իրավախախտում արած անձանց և այդ անձինք սնանկ են լինում, որևէ գույք չեն ունենում և գումարը չեն վճարում, հետևաբար, մեր վարչարարությունն անարդյունավետ է դառնում: Որպեսզի նման իրավիճակներից խուսափենք և ավելի արդյունավետ լինի մեր աշխատանքը՝ օրենքի նոր նախագծով, որը դրվել է շրջանառության մեջ, նախատեսվում է վերցնել այդ ապրանքը և այն վերադարձնել քաղաքացիներին տուգանքի գումարը վճարելուց հետո»,- ասում է Հովիկ Սաֆարյանը:

Առևտուրը քաղաքակիրթ պայմաններում՝ առանձնացված շուկաներում իրականացնելու փոխարեն, առևտրականներից շատերն այսօր նախընտրում են անգամ բազմակի տուգանքը:

«Տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 15-20 հազար դրամ՝ գյուղմթերքների վաճառքի դեպքում, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ 50-70 հազար դրամ: Տուգանքների գումարները նույնպես ճիշտ չեն հաշվարկված. հաճախ ֆիզիկական անձինք հայտարարում են, որ ավելի լավ է իրենց տուգանենք, միայն թե առևտուր անեն, իսկ մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ այդ իրավախախտումը դադարեցնելը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Երևանում այժմ գործում է 24 շուկա, որտեղ առկա է շուրջ 1350 ազատ տեղ: Վաճառքի համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:

«Երևանի կենտրոնում մեր կողմից նոր փոքրածավալ շուկաներ են ստեղծվել, որտեղ ամենաբարձր վճարն, իմ ունեցած տեղեկություններով, 2000-2500 հազար դրամ է, ոչ ավել: Կան ավելի էժանները՝ սկսած 500 դրամից, սակայն շատերը նախընտրում են փողոցում այդ առևտուրն իրականացնել ՝ դրանով էական վնաս պատճառելով մյուս տնտեսվարողներին: Մրցակցային ոչ հավասար պայմաններ են ստեղծում, հարկեր չեն վճարում, տուրքեր չեն վճարում, փողոցում իրականացնում են առևտուր և դրանով վնասում են օրինապաշտ տնտեսվարողների գործունեությանը: Էլ չեմ ասում, որ տգեղ է, հակասանիտարական վիճակ է ստեղծվում»,- ընդգծում է Հովիկ Սաֆարյանը:

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով անցած վեց ամիսների ընթացքում իրավախախտման վերաբերյալ 320 արձանագրություն է կազմվել:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04