Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Դիմակը 65%-ով նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը
21/07/2020 23:18
Կիսվել

Դիմակը 65%-ով նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը

Ամերիկացի փորձագետները եկել են այն համոզման, որ դիմակ կրելը 65%-ով նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կալիֆորնիայի համալսարանի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի ղեկավար Դեն Բլումբերգի և Քիմիական տեխնոլոգիաների պրոֆեսոր Ուիլյամ Ռիստենփարթի հետազոտությունը ներկայացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կայքը:

Հոդվածում նշված է, որ դիմակ կրելն օգնում է կանխել վարակի տարածումը, քանի որ այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

«Ինչ վերաբերում է դիմակների հարցին, մենք ավելի շատ բան սովորեցինք հետազոտությունների շնորհիվ: Այժմ մենք գիտենք, որ դիմակներն արդյունավետ են և շատ կարևոր»,- նշել է Բլումբերգը:

Բլումբերգն ու Ռիստենփարթը նշել են, որ կորոնավիրուսի կաթիլները երեք անգամ փոքր են մարդու մազից, բայց դրանք բավականին մեծ են, որպեսզի անցնեն դիմակի միջով:

Փորձագետներն ընգծել են, որ յուրաքանչյուրը պետք է դիմակ կրի:

«Մարդիկ, ովքեր դիմակներ չեն կրում, բարձրացնում են վարակի փոխանցման վտանգը, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև նրանց, ում հետ շփման մեջ են: Այդ մարդիկ իրենց դրսևորում են, որպես հասարակության անպատասխանատու անդամ, եթե դիմակ չեն կրում»,- ասել է Բլումբերգը:

Փորձագետները հավելել են, որ COVID-19-ի տարածման կանխարգելման հիմնարար մեթոդները շարունակում են մնալ նույնը` դիմակներ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումը և հանրային հավաքներին մասնակցելուց խուսափելը:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12