Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 441.50-2.00
OIL:  BRENT - 64.74-0.77 WTI - 60.90-0.85
COMEX:  GOLD - 3989.50+0.62 SILVER - 47.89-0.95
COMEX:  PLATINUM - 1572.00-1.99
LME:  ALUMINIUM - 2884.00+0.87 COPPER - 10887.50-0.68
LME:  NICKEL - 15226.00-0.88 TIN - 36086.00+0.79
LME:  LEAD - 2017.00+0.02 ZINC - 3055.50+0.99
FOREX:  USD/JPY - 154.05-0.06 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3128-0.10
STOCKS RUS:  RTSI - 1001.30+1.92
STOCKS US: DOW JONES - 47336.68-0.48 NASDAQ - 23834.72+0.46
STOCKS US: S&P 500 - 6851.97+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 52411.34+0.00 TOPIX - 3331.83+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26158.36+0.97 SSEC - 3976.52+0.55
STOCKS EUR:  FTSE100 - 9701.37-0.16 CAC40 - 8109.79-0.14
STOCKS EUR:  DAX - 24132.41+0.73
03/11/2025  CBA:  USD - 382.55-0.1 GBP - 502.25-0.17
03/11/2025  CBA:  EURO - 440.47-2.29
03/11/2025  CBA:  GOLD - 49339+201 SILVER - 602.17+9.44
Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել
23/07/2020 13:36
Կիսվել

Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել

Ջրային կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում ոռոգվող ստվերային հողատարածքները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ երբ տեսնում են ավելի ջուր է վերցվում, քան ներկայացված հեկտարներն են, ապա պարտադիր ստուգումներ են իրականացնում պարզելու խնդիրը:

«Այս ընթացքում կարողացել ենք 500-700 հա ստվերային հողատարածքներ ետ բերել: Բացահայտելուց հետո, օգտագործված ջրերի ցուցանիշները մուտքագրվում են մեր համակարգ, և դա պարտք է ձևավորվում տվյալ ջրօգտագործողների համար: Ասեմ, որ հայտնաբերված ցուցանիշներում խոշոր տնտեսավարողներ չկան: Հիմնականում փոքր տնտեսություններն են, որոնք չեն կնքում պայմանագրեր, ինչի հետևանքով ունենում ենք կորուստներ, չհաշվառված ջուր»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Ջրի կորուստները նվազեցնելու նպատակով Ջրային կոմիտեն աշխատանքներ է նախատեսել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Այս տարի նախատեսված են հիմնանորոգման աշխատանքներ բոլոր Ջրօգտագորոծող ընկերություններում: Կկատարվեն ջրագծերի, հիդրոտեխնիկական կառույցների նորոգում, նոր պոմպակայանների ձեռք բերում, հների նորոգում: Տարածքային զարգացման հիմանդրամը կսկսի շինարարություն 105 համայնքում, նախատեսված են մոտավոր 260 կմ ներտնտեսային և միջտնտեսային համակարգերի նորոգում և կառուցում:

«Ասեմ, որ համայնքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթությունների: Մեր առջև դրված խնդիրն է մեխանիկականից անցում կատարել ջրամատակարարման ինքնահոս եղանակի: Արդյունքում՝ կունենանք էլեկտրաէներգիայի խնայողություն, ջրի կորուստների նվազում»,- ասաց Կարեն Սարգսյանը:

03/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.55
-0.1
Եվրո (EUR)
440.47
-2.29
Ռուբլի (RUR)
4.7293
-0.0012
Լարի (GEL)
141.19
+0.04
49339
+201
Արծաթ
602.17
+9.44