Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՄԵԾ ԾԱՌԱՏՈՒՆԿ
10/04/2010 17:36
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՄԵԾ ԾԱՌԱՏՈՒՆԿ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության աշխատողները միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ, իրենց աշխատակիցների հետ, կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին:

Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում քարերից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներին: «Կանաչ սերունդ» քարոզարշավի հիմնական` հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգում: Այդ օրը այգու տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի և ի հիշեցում երիտասարդ սերունդներին առ այն, որ ապագայի մասին պետք է հոգ տանել առանց մոռանալու անցյալը:

Ծառերը բնության թոքերն են: Ծառատունկին կավամոր հիմունքներով պարբերաբար մասնակցելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն առաջնորդվում են այն համոզմամբ, որ Հայաստանի հաջորդ սերունդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով պետք է պայքարել շարունակվող անտառազրկման դեմ` երկրում տնկելով որքան հնարավոր է շատ ծառ:

Հատկապես երեխաների և երիտասարդների ներգրավումն այս գործում, կազմակերպիչների համոզմամբ, նպատակ ունի ծառատունկերին մասնակցությունը դարձնել շարունակական երևույթ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության հարցում կրթության ոլորտը զարգացնելուն ուղղված շարունակական ջանքերի շնորհիվ թեման այսօր հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ են անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ Երկրի օրվան նվիրված «Կանաչ սերունդ» քարոզարշավին:

AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46