Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
13/04/2010 10:59
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼ – BEELINE – ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

«ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հայտնում է Սևան քաղաքում բնակվող կապավորի ընտանիքին բնակելի տարածքի անհատույց տրամադրման մասին:

Քարե շինության երկրորդ հարկի 89.9 քառ. մետր մակերեսով բնակարանում կբնակվի Գասպարյանների ընտանիքը: Ընտանիքի հայր Արտավազդ Գասպարյանը դեռ 1941 թվականից սկսել է աշխատել «Հայաստանի Հեռախոսային Ցանցերի» Սևանի տարածքային կոմուտատորում և իր կյանքի 55 տարին նվիրել է այդ աշխատանիքին: Հոր ճանապարհը շարունակեց տղան` Սերգեյը, ով 1972 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է կապի ոլորտում:

«Հուսով եմ ընկերության նախաձեռնությունը կօգնի այս ընտանիքին ավելի վստահ նայել վաղվա օրվան, խթան կհանդիսանա բարեկեցիկ կյանքի և պայծառ ապագայի կառուցման համար»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:   

Ընտանիքի անդամ Էմիլիա Գասպարյանն իր հերթին ասաց, – «Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանն այս նվերի համար: Ստանալով, կարելի է ասել, ամենակարևորը` բնակարան, մեզ մնում է միայն զբաղվել բնակարանի բարեկարգմամբ, ինչը մենք մեծ հաճույքով կանենք, դա միայն ժամանակի հարց է»:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշով) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունը: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում կապի օպերատորներ, որոնք անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ են մատուցում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում,  Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Վիետնամում և Կամբոջայում: «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի արտոնագրերն ընդգրկում են 340 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  դարձավ առաջին ռուսական ընկերությունը, որը գրանցվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը NYSE-ում գնանշվում են VIP պայմանանշանի ներքո:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12