ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՀԿ ԱՆԴԱՄ
Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության ուղղությամբ ընթացող բանակցությունները կարող են ավարտվել մինչև տարեվերջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: Վերջինիս գնահատմամբ` ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցում պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները ներկայումս հարթվում են, և Ռուսաստանը կարող է դառնալ ԱՀԿ անդամ արդեն այս տարի:
Նշենք, որ ԱՀԿ-ին անդամակցության ուղղությամբ Ռուսաստանը բանակցություններ է վարում 1993 թվականից ի վեր: