ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 144 ԱՆԳԱՄ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռուսական Խնայբանկի զուտ շահույթն աճել է շուրջ 144 անգամ և կազմել 43,2 մլրդ ռուբլի: Ինչպես նշվում է բանկի հրապարակած տվյալներում` 2009 թվականի առաջին եռամսյակում բանկն ապահովել էր 300 մլրդ ռուբլի զուտ շահույթ:
Նշենք, որ զուտ շահույթի ցուցանիշի նման աճն առավելապես պայմանավորված է հնարավոր կորուստների ծածկմանն ուղղված միջոցների կրճատմամբ: Այսպես, 2009 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բանկը հնարավոր կորուստների ծածկման պահուստների ձևավորման նպատակով ծախսել էր 92 մլրդ ռուբլի, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 8,1 մլրդ ռուբլի: