ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանում շինարարության համախառն ծավալը կազմել է 590,7 մլրդ ռուբլի: Ռուսաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 8,1%-ով:
Միայն մարտ ամսվա արդյունքներով Ռուսաստանի շինարարության ծավալների անկումը կազմել է 5,1%:
Վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն` 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանում կառուցվել է 105,3 հազար նոր բնակարան: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 8,3%-ով: