ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4,9%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի տնտեսությունում կապիտալ ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 4,9%-ով: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2046 մլն ԱՄՆ դոլար (1636,8 մլն մանաթ):
Հատկանշական է, որ Ադրբեջանի տնտեսությունում իրականացված կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 20%-ը կազմում են օտարերկրյա ներդրումները: