Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՈՒՏԻԶՄՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
22/04/2010 15:08
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՈՒՏԻԶՄՈՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Այսօր Orange-ի և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Orange-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերելու աուտիզմով հիվանդ երեխաների «ԱրԲեՍ» Ցերեկային բուժման և խնամքի կենտրոնին և վերջինիս մարզային վերականգնողական մասնաճյուղերին:  

Ծրագիրը ներառում է մի քանի նախագիծ, որոնց նպատակն է վերապատրաստել երեխաների խնամքով զբաղվող բուժանձնակազմին, ընտանեկան բժիշկներին, սոցիալական աշխատողներին, գիտելիքներ և հմտություններ փոխանցել հիվանդ երեխաների ծնողներին, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկումը աուտիզմի մասին:

Ծրագրի շրջանակներում կենտրոնի 12-ից 16 տարեկան երեխաների համար կկազմակերպվի նաև 2-շաբաթյա հանգիստ ամառային առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները կվայելեն բազմաթիվ խաղերով, միջոցառումներով և հետաքրքիր առօրյայով լեցուն ամառային հանգիստը:

«Ներկայումս մեր կենտրոն են հաճախում զարգացման տարբեր խանգարումներ ունեցող և աուտիզմով տառապող 37 երեխա, սակայն պետք է իմանալ, որ Հայաստանում խնդիրը ցավոք այսքան երեխայով չի սահմանափակվում: Իսկ ծնողների ոչ համարժեք վերաբերմունքի և ոչ մասնագիտական խնամքի արդյունքում երեխաների մեծ մասը պարզապես կորցնում է բնականոն կյանք մտնելու բոլոր հնարավորությունները: Հանրային տեղեկացվածությունն այս խնդրում կարող է վճռորոշ լինել: Վաղ հասակում բժկական միջամտության դեպքում մենք չնայած փոքր, բայց հույս ունենում ենք, որ երեխաները կկարողանան ինքնուրույնություն ձեռք բերել», ասաց  «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բաբլոյանը:

Այս ծրագիրը բխում է Orange-ի բարեգործական և մարդասիրական ռազմավարությունից, որի հիմնական առանցքներից մեկը երեխաներն են, նրանց կրթության, դաստիարակության, առողջության և ժամանցի հետ կապված բոլոր խնդիրները: Իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով հիվանդ երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը, որոնք կյանքի է կոչում ընկերության բարեգործական ծրագրերի կամ Orange Հիմնադրամի միջոցով:

«Մենք հեռահաղորդակցության ընկերություն ենք, և այն բոլոր առողջական խնդիրները, որոնք ազդում են մարդկանց հաղորդակցային հնարավորությունների վրա, բնականաբար մեզ վերաբերում են: Հոգալով հաղորդակցման խնդիրներ ունեցողների մասին` մենք դրսևորում ենք մեր պատասխանատու վերաբերմունքը նրանց նկատմամբ, քանի որ նրանք մեկուսացված են մեր աշխարհից և դուրս են մնում հաղորդակցումից», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: «Ինչպես մեր մյուս բարեգործական ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես մենք ռազմավարական համագործակցություն ենք սկսում մի կազմակերպության հետ, որն ունի երկար տարիների փորձ, իսկական պրոֆեսիոնալ է իր գործում և նույնիսկ անհավանական արդյունքների է հասել այս դժվարին գործում», ավելացրեց նա:

Ծրագրին Orange-ը հատկացրել է ընդհանուր առմամբ 25 միլիոն 170 հազար դրամ, որը կուղղվի ինչպես դասընթացների, այնպես էլ ամառային ճամբարի կազմակերպմանը, Երևանում ու մարզերում երեխաների զարգացման և առողջության վերականգնման կենտրոններն անհրաժեշտ հատուկ սարքավորումներով և խաղերով համալրելուն:
 
Հիշեցնենք, որ Orange Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Ընկերությունը 2009թ. Հայաստանում կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, և ապահովում է բջջային կապի և գերարագ ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 500 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 83 տոկոսը:

Ընկերությունն իր գործունեության առաջին ամսում գրանցեց ձայնային ծառայությունների 100,000-րդ, իսկ ևս երկու ամիս անց` 200,000-րդ բաժանորդի մուտքը: 2010թ. մարտի դրությամբ Orange Արմենիան ուներ գերարագ ինտերնետի 20,000 բաժանորդ:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37